Կիեւի հետագա օգնության մասին որոշումը կախված է Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպումից. Ռուբիո

«ԱՄՆ-ից Ուկրաինա ռազմական մատակարարումները վերսկսելու, ինչպես նաեւ հետախուզական տվյալներ տրամադրելու մասին որոշում կարող է կայացվել, եթե ամերիկյան պատվիրակությունը «գոհ» հեռանա Կիեւի ներկայացուցիչներից»։ Այս մասին հայտնել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Տեսնենք, թե ինչպես կընթանան բանակցությունները վաղը… Կարծում եմ, որ եթե մենք դուրս գանք հանդիպումից եւ գոհ լինենք դրանից, կկարողանանք զեկուցել նախագահին, եւ, կարծում եմ, կընդունվեն որոշումներ ընթացիկ դադարի մասին»,- ասել է նա։