«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, երբ հարմար պահը լինի»․ գրել է ՏԱՍՍ-ը։
«Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ Վոլոդիմիր Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները զգան, որ ճիշտ պահն է»,- ասել է Մակրոնը։
Նա հավելել է, որ առաջնորդների խոսակցություններին պետք է նախորդեն բանակցությունները բանակցողների միջև։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մակրոնը դեռևս իրական քայլեր չի ձեռնարկել Պուտինի հետ շփվելու համար՝ չնայած երկխոսության պատրաստակամության մասին հայտարարություններին։