«2025 թվականը պատերազմի տարի է լինելու Գազայի հատվածում և Իրանում»․- հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի նոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ Նրա խոսքերը մեջբերել է The Jerusalem Post-ը։
Թերթի տվյալներով՝ Զամիրը իսրայելական բանակի բարձրագույն ռազմական հրամանատարությանը ասել է, որ իսրայելական զինված ուժերը ուշադրություն կդարձնեն նաեւ այլ ճակատների վրա։
Նա նշել է, որ ընդգծելու է «հաղթանակ» հասկացությունը՝ որպես կարևոր արժեք, քանի որ վերջին տարիներին իսրայելական բանակը կենտրոնացել է հարաբերական հաղթանակի կամ զսպման վրա։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականին։
Նշենք, որ Էյալ Զամիրը Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է մարտի 5ին։ Արարողության ընթացքում Զամիրին հանդիսավոր կերպով շնորհվել է Իսրայելի բանակի գեներալ-լեյտենանտի բարձրագույն կոչում։
