Ուկրաինական հակամարտությանը ներկա պայմաններում անհնար է վերջ տալ. Ուկրաինայի նախկին ԱԳՆ

Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ ներկայիս պայմաններում անհնար է դադարեցնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ Կիևը կարծում է, որ իրենք բավարար ռեսուրսներ ունեն կռվելու, և մինչև ամառվա կեսերը Եվրոպայից հետագա օգնություն ստանալու հույս ունեն։

«Դժվար է պայմանավորվել հրադադարի շուրջ, բայց դա հնարավոր է։ Անգամ 24 ժամ պահելը գրեթե անհնար է։ Եվ բացարձակապես անհնար է պատերազմն ավարտել ներկա պայմաններում։ Վոլոդիմիր Զելենսկին գիտի, որ բավական ռեսուրսներ ունի՝ գոնե մինչև ամառվա կեսը պահելու համար»,- ասել է Կուլեբան գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում։

Ըստ Կուլեբայի՝ «Զելենսկին հույս ունի, որ մինչև ամառվա կեսը Եվրոպան վերջապես կորոշի ավելի շատ օգնություն տրամադրել Կիևին»։